Announcements

16 Feb 2023

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՜Ն

Զգոն եղե՜ք

 

Հարգելի օգտատերեր, 

 

Կրկին հիշեցնում ենք, որ վերջին շրջանում տարբեր սոցիալական ցանցերում գրանցված օգտատերերը ստանում են կեղծ և/կամ վիրուսային հղումներ պարունակող հաղորդագրություններ՝ ֆինանսական և ոչ ֆինանսական կառույցների անունից:

 

Հնարավոր են դեպքեր, երբ այդ հղումներով առաջարկվում է լրացնել քարտային (քարտի համար, վավերականություն, CVV կոդ, PIN կոդ) կամ անձնական ( անձնագրի, ID քարտի, ՀԾՀ և այլն ) տվյալներ, լինում են գումար ստանալու կամ աշխատելու գրավիչ առաջարկներ, զանազան ապրանքների վաճառքի գրավիչ առաջարկներ, այլ:

 

Հորդորում ենք նմանատիպ հղումներ ստանալիս լինել չափազանց զգոն, հավաստիանալ էջի իսկության մեջ: Անհայտ հղման գործարկումը կարող է պատճառ դառնալ հեռախոսի, համակարգչի և նրանում առկա հավելվածների վարկաբեկման։

 

Ո՛չ մի դեպքում անհայտ և կասկածելի ծագում ունեցող կայքերում կամ երրորդ անձանց  մի տրամադրեք քարտային  և անձնական տվյալներ։

 

ARCA-Ն ԵՐԲԵՔ ՉԻ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՔԱՐՏԱՊԱՆԻՑ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ, ՈՐՈՆՑՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ԿԱՏԱՐԵԼ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ: 

 

Կասկածների դեպքում անմիջապես դիմեք Ձեր բանկ կամ ԱրՔա, Ձեզ հասանելի եղանակով (օրինակ բանկային հավելված) բլոկավորեք հնարավոր զեղծարարության ենթարկված քարտը։

 

Միևնույն ժամանակ նշենք, որ մեր հավելվածում և կայքում կրկնակի նույնականացման կիրառումը կապահովագրի նման դեպքերից։ Այսօր այդ եղանակի ընտրությունը թողնված է օգտատիրոջ հայացողությանը, քանի որ փոքր ինչ երկարացնում է մուտքի գործողությունը, սակայն անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով այն կդառնա պարտադիր։ 

 

Նշենք, որ Ընկերությունում պահպանվող քարտապանի տվյալների արտահոսք տեղի չի ունեցել:

 

Պնդումները, իբրև ArCa-ն ենթարկվել է կիբեռհարձակման, և եղել է տվյալների արտահոսք, իրականությանը չեն համապատասխանում։

 

Տուժած քարտապանները ֆինանսական զեղծարարության զոհ են։

16 Feb 2023

Ուշադրությու՜ն

Հարգելի օգտատերեր,

 

Տեղեկացնում ենք, Safari դիտարկիչում եղել է անհայտ խոցելիություն, որի հետևանքով զեղծարարներին հաջողվել է հավաքագրել Safari դիտարկիչում մուտքագրած տարբեր գաղտնաբառեր և անձնական տվյալներ: Նշված խնդիրը ազդել է նաև ArCa հավելվածի/կայքի այն օգտատերերի վրա, ովքեր չեն օգտագործել երկփուլային նույնականացում (2FA) կայք մուտք գործելիս: Ելնելով վերոգրյալից այս պահին ArCa հավելվածում/կայքում անհասանելի է նաև քարտից քարտ փոխանցման ծառայությունը:

 

13/02/2023-ին Apple-ի կողմից թողարկվել են iOS 16.3.1, iPadOS 16.3.1, macOS Ventura 13.2.1 թարմացումները, որոնց միջոցով լուծվել է վերոնշյալ խնդիրը և որոնց նկարագրությունում նշված է, որ եղել է նմանատիպ խնդիր։

 

Խնդրին կարող եք ծանոթանալ կից ներկայացված հղումներով․

 

https://support.apple.com/en-us/HT213635

https://www.howtogeek.com/872604/safari-is-under-attack-update-your-iphone-and-mac-now

 

Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար հորդորում ենք օգտատերերի համար իրենց օգտահաշիվներ մուտք գործելու համար ակտիվացնել երկփուլային նույնականացում (2FA):

Ակտիվացման հնարավորությունը հասանելի է մեր կայքի միայն web տարբերակով (ոչ հավելվածով)` Ձեր գրանցանոթի Անձնական կարգավորումներ > Երկակի նույնականացում բաժնում։ SMS-ով նույնականացման դեպքում հեռախոսահամարը խնդրում ենք մուտքագրել 374XXXXXX ձևաչափով (առանց + կամ 00-ների)։

09 Feb 2023

Utility payments for January

Now you can make utility payments for January.

30 Jan 2023

Ուշադրությու՜ն

Հարգելի քարտապաններ,

 

Կրկին հիշեցնում ենք, որ վերջին շրջանում հաճախակիացել են տարբեր սոցիալական ցանցերով խաբեություն պարունակող կեղծ էջերը, որոնք պարունակում են ArCa անվանումը: Այդ հղումներով առաջարկվում է լրացնել քարտային (քարտի համար, վավերականություն, CVV կոդ, PIN կոդ) տվյալներ՝ տարբեր պատճառաբանություններով, օրինակ՝ գումարի ստացում: Մանրամասներն՝ այս հղումով։

16 Jan 2023

Գույքահարկի (ավտոմեքենայի ու անշարժ գույքի) և աղբահանության վճարման նոր հնարավորություններ

Հարգելի քարտապաններ,

 

Տեղեկացնում ենք, որ մեր կայքում և հավելվածում այսուհետ հասանելի են գույքահարկի (ավտոմեքենայի ու անշարժ գույքի) և աղբահանության վճարման հնարավորությունները։

 

*«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Հեռ․՝ 010 59 22 22

12 Jan 2023

Utility payments for December 2022

Now you can make utility payments for December 2022.

09 Dec 2022

Utility payments for November

Now you can make utility payments for November.

09 Nov 2022

Utility payments for October

Now you can make utility payments for October.

11 Oct 2022

Utility payments for September

Now you can make utility payments for September.

14 Sep 2022

Ուշադրությու՜ն

Հարգելի քարտապաններ

 

Վերջին շրջանում հաճախակի են դարձել տարբեր սոցիալական ցանցերով ուղարկվող խաբեություն պարունակող կեղծ հղումները, որոնց մեջ պարունակվում է «arca» անվանումը, օրինակ՝ https://arca.fasters-delivery.online/։ Այդ հղումներով առաջարկվում է լրացնել բանկային (քարտի համար, վավերականություն, CVV կոդ) և անձնական (անձնագիր, ID քարտ, սոց. քարտ) տվյալներ՝ տարբեր պատճառաբանություններով, օրինակ՝ գումար ստանալու նպատակով։  

 

Հորդորում ենք նմանատիպ հղումներ ստանալիս լինել զգոն՝

 

- Հավաստիանալ կայքի իսկության մեջ` ստուգելով կայքէջի հասցեն 

- Ոչ մի դեպքում անհայտ և անհասկանալի ծագում ունեցող կայքերում և, առհասարակ, երրորդ անձանց ՉՏՐԱՄԱԴՐԵԼ քարտային տվյալները և SMS հաղորդագրության միջոցով ստացված մեկանգամյա օգտագործման կոդը։ 

 

Վճարում իրականացնելիս ԱրՔա-ն երբևէ ՉԻ ՊԱՀԱՆՋՈՒՄ անձնագրի, ID քարտի կամ սոց․ քարտի տվյալներ։

 

Վճարման կայքի իսկության հետ կապված հարցերի դեպքում ցանկալի է զանգահարել քարտը թողարկող բանկ կամ ԱրՔա (010 59 22 22), և ՉՕԳՏՎԵԼ կասկածելի հղումներում առկա օնլայն հաղորդակցության միջոցներից։  Մանրամասներն՝ այս հղումով։