Vacancy
Տեղեկատվական անվտանգության մասնագետ
«Արմենիան Քարդ» ընկերությունը փնտրում է փորձառու և պատասխանատու աշխատակից՝ Տեղեկատվական անվտանգության բաժնում աշխատելու համար։
Աշխատանքային պարտականություններ
- Ընկերության գործող անվտանգության համակարգերի սպասարկում
- ՏԱ պատահարների/խնդիրների բացահայտում/վերլուծում, կանխարգելում և լուծումների տրամադրում
- Տեղեկատվական համակարգերի անվտանգության առանձնահատկությունների հետ կապված ռիսկերի կառավարում
- Անվտանգության միջադեպերի հաշվետվությունների ստեղծում
- Անվտանգության գործիքների ներդրում/կառավարում
- Հակավիրուսային պաշտպանության սերվերի կառավարում, հաճախորդների կարգավիճակի մոնիթորինգ, վիրուսների հեռացում, պաշտպանություն
- Մասնագիտացված ծրագրաշարի միջոցով խոցելիության որոնում և դրանց վերացում
- Օպերացիոն համակարգերի, ծրագրային ապահովման և ցանցային սարքավորումների թարմացումների թողարկման մոնիթորինգ
- Համակարգային լոգերի պարբերական վերլուծություն
- Բարձրագույն կրթություն
- Ցանկալի է 5 և ավելի տարվա փորձ ՏԱ/ՏՏ ոլորտներում
- Ցանկալի է CISSP կամ նմանատիպ արտոնագրի առկայություն
- NGFW, WAF և Switch-ի կառավարման փորձ
- SIEM-ի ներդրման/կառավարման փորձ
- PAM-ի ներդրման/կառավարման փորձ
- Windows և Linux օպերացիոն համակարգերի ադմինիստրավորման խորը գիտելիքներ
- Ցանցային համակարգերի կառավարման խորը գիտելիքներ
- Active Directory կառավարման փորձ. խմբային քաղաքականության (GPO) կարգավորում, օգտատերերի իրավունքների կառավարում
- Հակավիրուսային համակարգերի տեղադրման փորձ
- Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ
- Ինքնուրույն և խմբում աշխատելու ունակություններ
- Միջազգային անվտանգության համակարգերի պահանջների/ստանդարտների իմացություն
- Հայերեն, անգլերեն, ռուսերեն–մասնագիտական նամակագրություն վարելու, գրականությունից օգտվելու, միջազգային կազմակերպությունների մասնագետների հետ հաղորդակցման նպատակով
- Մասնագիտացված համակարգչային ծրագրերի հետ աշխատելու հմտություն
- Խնդիրներ/պատահարներ վերլուծելու և վերացնելու ունակություն
- Պարտաճանաչություն
- Օրինապահություն, կարգապահություն և հուսալիություն
- Աշխատանքի նկատմամբ բարձր պատասխանատվության զգացում
- Մասնագիտական և կրթական որակի բարձրացմանն ուղղվածություն
- Ճկուն մտածելակերպ
- Հաղորդակցման հմտություն
- Բժշկական ապահովագրություն
- Կարիերայի աճի և զարգացման հնարավորություն
- Արտոնությունների փաթեթ
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել hr@arca.am էլ․ հասցեին, առարկա դաշտում նշելով այն հաստիքի անվանումը, որի համար դիմում են:
Համակարգերի վերլուծության և ինտեգրման մասնագետ
«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն փնտրում է Համակարգերի վերլուծության և ինտեգրման մասնագետ։ Հաստիքը ենթադրում է տեխնիկական փաստաթղթերի ստեղծում, API մեթոդների կիրառում, ստեղծվող պրոդուկտի հետ առնչվող համակարգերի ադմինիստրավորում և աջակցություն, Ընկերության low-code ծրագրի (հիմնված BPMN 2.0 տարբերակի վրա) ինտեգրում ֆինանսական կազմակերպությունների համակարգերին։
Աշխատանքային պարտականություններ
- Վերլուծել գործող համակարգերը, այդ թվում՝ ծրագրային ապահովումները, տվյալների բազաները և ենթակառուցվածքային տարրերը՝ հասկանալու համար դրանց ֆունկցիոնալությունը, ճարտարապետությունը և տվյալների հոսքագիծը
- Վերլուծել հաճախորդների պահանջները և առաջարկել Ընկերության ներքին կարգավորումների, փաստաթղթերի և ռեսուրսների վրա հիմնված լավագույն լուծումներ
- Նախագծել և մշակել բիզնես գործընթացներ՝ օգտագործելով Ընկերության low-code ծրագիրը
- Համագործակցել տարբեր տեխնիկական թիմերի հետ, օժանդակել հետագա նախագծվող պրոդուկտի ներդրման գործընթացին
- Ձևավորել և կիրառել API մեթոդներ տվյալների փոխանակման համար, ստեղծել և կիրառել JSON և XML ֆորմատներ
- Համակարգի համար մշակել և կիրառել տեխնիկական փաստաթղթեր, API նկարագրություն, ներդրման գործընթացներ
- Ընկերության ներսում սերտորեն համագործակցել այլ թիմերի հետ, ստեղծել տեխնիկական հանձնարարականներ և հետևել դրանց կատարմանը
- Մշակել և իրականացնել թեստային նախագծեր և սցենարներ՝ հավաստիանալու ներդրված համակարգի ֆունկցիոնալության և հաջող գործարկման մեջ
- Բացահայտել բարելավման և օպտիմիզացման հնարավորությունները՝ ծրագրի կատարողականը և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով
Պահանջվող հմտություններ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ ՏՏ ճարտարապետության, համակարգերի վերլուծության, բիզնես վերլուծության կամ հարակից ոլորտներում
- API մեթոդների իմացություն (Rest/Soap)
- Տեխնիկական փաստաթղթերի, այդ թվում՝ բիզնես հոսքագրերի և սխեմաների ստեղծման փորձ (BPMN, UML)
- Միջֆունկցիոնալ ինտեգրման փորձ
- Տվյալների փոխանակման ձևաչաձերի՝ մասնավորապես JSON, XML ֆորմատների լավ իմացություն
- SQL-ի կիրառմամբ տվյալների բազայի հետ աշխատելու փորձ
- Միջանձնային և հաղորդակցման գերազանց հմտություններ
- Միաժամանակ տարբեր հանձնարարականներ և նախագծեր իրականացնելու ունակություն
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
- SQL հարցումներ գրելու և կիրառելու իմացություն
- Low-code զարգացման հարթակների կիրառման փորձը կդիտվի որպես առավելություն
Lրացուցիչ տեղեկություն
- Բժշկական ապահովագրություն
- Կարիերայի աճի և զարգացման հնարավորություն
- Արտոնությունների փաթեթ
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել hr@arca.am էլ․ հասցեին, առարկա դաշտում նշելով այն հաստիքի անվանումը, որի համար դիմում են։
Անվտանգության բանալիների կառավարման մասնագետ
«Արմենիան Քարդ» ընկերությունը փնտրում է փորձառու և պատասխանատու աշխատակից՝ Անվտանգության բանալիների կառավարման բաժնում աշխատելու համար:
- Անվտանգության բանալիների ու սերտիֆիկատների պատրաստում և կառավարում
- Անվտանգության բանալիների և սերտիֆիկատների հետ կապված նոր տեխնոլոգիաների ուսումնասիրում
- Անվտանգության բանալիներին ու սերտիֆիկատներին առնչվող աշխատանքների իրականացման հետ կապված համագործակցություն միջազգային վճարային կազմակերպությունների, ԱրՔա Համակարգի անդամ բանկերի և Ընկերության այլ աշխատակիցների հետ
- Կազմակերպության զարգացմանը ուղղված այլ աշխատանքներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն
- Խորացված գիտելիքներ կրիպտոգրաֆիայի ոլորտում
- Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
- Linux OS, Openssl, MS Office (Word Excell), Network
- Ռազմավարական մտածողություն
- Վերլուծական և խնդիրների լուծման հմտություններ
- Թիմում աշխատելու ունակություն
- Բանկային և վճարահաշվարկային ոլորտում աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն
- Բժշկական ապահովագրություն
- Կարիերայի աճի և զարգացման հնարավորություն
- Արտոնությունների փաթեթ
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել hr@arca.am էլ․ հասցեին, առարկա դաշտում նշելով այն հաստիքի անվանումը, որի համար դիմում են։
Աջակցման և միջադեպերի վերլուծության կենտրոնի մասնագետ
«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն փնտրում է Աջակցման և միջադեպերի վերլուծության կենտրոնի մասնագետ։ Հաստիքը ենթադրում է համակարգի մշտադիտարկում, պատահարների արձանագրում, կառավարում և հաշվետվության կազմում, շահագրգիռ կողմերին իրազեկում, անհրաժեշտության դեպքում առաջին մակարդակի աջակցության տրամադրում, ինչպես նաև համագործակցություն ներքին և արտաքին թիմերի հետ՝ ծառայությունների խափանումները լուծելու և ծառայության որակը բարելավելու համար:
Աշխատանքային պարտականություններ
- Համակարգի աշխատանքի մշտադիտարկում,
- Հայտնաբերված պատահարների մշտադիտարկում, վերլուծություն, հաշվետվությունների կազմում
- Խնդիրների դեպքում առաջին մակարդակի աջակցության տրամադրում
- Ընկերության բիզնես գործընթացների մշտադիտարկում, անհրաժեշտության դեպքում ուղղորդում, թեստավորում, առկա գործընթացների օպտիմալացում,
- Ընկերության և գործընկեր կազմակերպությունների աշխատակիցներին խորհրդատվության տրամադրում
Պահանջվող հմտություններ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների բավարար իմացություն
- SmartVista ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Միջազգային վճարային համակարգերի (VISA, MC ...) պահանջների վերաբերյալ գիտելիքները կդիտվեն որպես առավելություն։
Անձնական հմտություններ
- Վերլուծական մտածելակերպ
- Թիմային աշխատող
- Որոշումներ ընդունելու կարողություն
- Պարտաճանաչություն
- Սթրեսակայունթյուն
- Բժշկական ապահովագրություն
- Կարիերայի աճի և զարգացման հնարավորություն
- Արտոնությունների փաթեթ
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել hr@arca.am էլ․ հասցեին, առարկա դաշտում նշելով այն հաստիքի անվանումը, որի համար դիմում են։
Հաշվետվական տվյալների համակարգման բաժնի ղեկավար
«Արմենիան Քարդ» ընկերությունը փնտրում է փորձառու և պատասխանատու աշխատակից՝ Հաշվետվական տվյալների համակարգման բաժնի ղեկավարի հաստիքը զբաղեցնելու համար։
Աշխատանքային պարտականություններ
- Իրականացնել ծրագրային համակարգերի, միգրացիայի օպտիմալ համակարգի նախագծում, իրականացում և փոփոխում
- Իրականացնել տվյալների պահոցի (WH) նախագծում, իրագործում և փոփոխում, ինչպես նաև ստեղծել տվյալների պահոցի (WH) արխիվներ
- Տվյալների պահոցի (WH) հիման վրա ստեղծել և սպասարկել տվյալների մատրիցա (CUBE)
- Ստեղծել միանգամյա կամ պարբերական ձևավորվող հաշվետվություններ (SSRS,PL/SQL)։
- Հետևել բաժնի կողմից վերահսկվող (SSRS) հաշվետվությունների ձևավորմանը, անհրաժեշտության դեպքում միջամտել՝ խափանումներից խուսափելու համար
- Ապահովել տեղափոխվող տվյալների ճշտությունը, չափողականությունը և ապահովել վերը նշված համակարգերի անխափան աշխատանքը
- Ձեռնամուխ լինել Տվյալների Պահոցի(WH) ընդլայմանը՝ հաշվետվությունները տվյալների պահոցից(WH) ձևավորելու հնարավորությամբ։
- Մշակել և իրականացնել հաշվետվությունների համակարգերի զարգացման ռազմավարություններ
Պահանջվող հմտություններ
- Բարձրագույն կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների, մաթեմատիկայի կամ համանման ոլորտումներում
- Առնվազն 5 տարի աշխատանքային փորձ հաշվետվությունների համակարգերի մշակման ոլորտում
- Առնվազն 3 տարվա ղեկավարման փորձ
- Խորացված PL/SQL և Transact-SQL գիտելիքներ
- Աշխատանքային փորձ Տվյալների Պահուստավորման համակարգի (DWH)-ի հետ՝ նախագծում, մշակում, օպտիմալացում և սպասարկում
- Աշխատանք ETL (Extract, Transform, Load) գործիքների հետ, ինչպիսիք են Informatica, Microsoft SSIS կամ համանման այլ գործիքներ
- Տվյալների ինտեգրման սկզբունքների և մեթոդների տիրապետում
- Տվյալների բազաների աշխատանքային գիտելիքներ, ինչպիսիք են Oracle, SQL Server, PostgreSQL
- Հիմնական BI (Business Intelligence) գործիքների գիտելիքներ, ինչպիսիք են` Tableau, Power BI
- Մեծ ծավալների տվյալների վերլուծման և դրանց հիման վրա որակյալ հաշվետվություններ տրամադրելու կարողություն
- Մասնագետների թիմի կառավարման փորձ, ներառյալ առաջադրանքների սահմանում, կատարման վերահսկում, աշխատակիցների մոտիվացիա և զարգացում
- Բաժնի աշխատանքի պլանավորման և համակարգման հմտություններ
- Խնդիրների լուծելու և որոշումներ ընդունելու հմտություններ
- Հաղորդակցման գերազանց հմտություններ
Լրացուցիչ տեղեկություն
- Բժշկական ապահովագրություն
- Կարիերայի աճի և զարգացման հնարավորություն
- Արտոնությունների փաթեթ
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել hr@arca.am էլ․ հասցեին, առարկա դաշտում նշելով այն հաստիքի անվանումը, որի համար դիմում են։