Հայտարարություններ

11 Սեպ 2023

Օգոստոս ամսվա կոմունալ վճարումներ

Այժմ մեր կայքում տեղադրված են օգոստոս ամսվա կոմունալ վճարումների համար անհրաժեշտ տվյալները:

10 Օգս 2023

Հուլիս ամսվա կոմունալ վճարումներ

Այժմ մեր կայքում տեղադրված են ս․ թ․ հուլիս ամսվա կոմունալ վճարումների համար անհրաժեշտ տվյալները:

12 Հլս 2023

Հունիս ամսվա կոմունալ վճարումներ

Այժմ մեր կայքում տեղադրված են ս․ թ․ հունիս ամսվա կոմունալ վճարումների համար անհրաժեշտ տվյալները:

03 Հլս 2023

«ԱրՔաՓեյ»․ գրանցվեց նոր վճարային համակարգ ֆինանսական ծառայությունների ոլորտում

2023 թ․ հունիսի 13-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը գրանցեց «ԱրՔաՓեյ» նոր վճարային համակարգը, որի օպերատորն է «Արմենիան Քարդ» ընկերությունը։

 

Համակարգը կոչված է ապահովելու հասանելի միջավայր և վստահելի հարթակ ֆինանսական ծառայություններից օգտվողների համար՝ ստեղծելով բանկերում և վճարահաշվարկային կազմակերպություններում վարվող հաշիվների միջև փոխանցումների իրականացման ժամանակակից, հարմար, անվտանգ միջոց, որը օգտագործողներին հնարավորություն  կընձեռի պարզ նույնականացուցիչների միջոցով 24/7 ռեժիմում իրականացնել դրամական միջոցների ակնթարթային փոխանցում։

 

«ԱրՔաՓեյ» վճարային համակարգի հիմնական  առանձնահատկություններն են՝ 

 

► ծառայությունն ինտեգրված է լինելու բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների հեռահար ֆինանսական ծառայությունների համակարգերում (վեբ-հարթակներ, բջջային հավելվածներ և այլն),

 

► առանց բազմաթիվ վավերապայմանների պարզ և առավել հարմար  փոխանցման  հնարավորություն։ Օրինակ՝ բավարար է շահառուի բջջային հեռախոսահամարի մուտքագրումը, 

 

► փոխանցումը շահառուի հաշվին հասանելի է դառնում իրական ժամանակում՝ ի տարբերություն բանկային փոխանցման, որը կարող է տևել մի քանի ժամ, և ի տարբերություն քարտից քարտ փոխանցման, երբ թեև միջոցները քարտով գործարք կատարելու համար հասանելի են անմիջապես, սակայն բանկային հաշվին դրանք հաշվեգրվում են հաջորդ աշխատանքային օրը: 

 

«ԱրՔաՓեյ» վճարային համակարգը այս առանձնահատկությունների շնորհիվ ոչ միայն գրավիչ գործիք կդառնա միջբանկային փոխանցումներ իրականացնելու համար, այլև նորագույն լուծումների ու հնարավորությունների շնորհիվ միանշանակ կնպաստի փոխանցումների արագության և ծառայության գրավչության աստիճանի բարձրացմանը՝ նոր խթան հանդիսանալով Հայաստանում անկանխիկ դրամաշրջանառության զարգացման գործում։

 

Համակարգի գործարկումը պլանավորվում է մինչև սեպտեմբերի վերջ։ Ծառայությունների գործարկումը կատարվելու է փուլ առ փուլ հետևյալ  տեսակներով՝

 

► Առաջին փուլ՝ P2P - Փոխանցում տարբեր հաճախորդների՝ տարբեր բանկերում կամ վճարահաշվարկային կազմակերպություններում ունեցած հաշիվների միջև։  Այս գործառնության բոլոր տարատեսակները նախատեսված են միայն ֆիզիկական անձ հաճախորդների համար։

 

► Երկրորդ փուլ՝ Me2Me – Փոխանցում մեկ հաճախորդի՝ տարբեր բանկերում կամ վճարահաշվարկային կազմակերպություններում  ունեցած հաշիվների միջև։Այս գործառնության բոլոր տարատեսակները ևս նախատեսվածեն միայն ֆիզիկական անձ հաճախորդների համար։

 

► Երրորդ փուլ՝ P2B – Ապրանքի կամ ծառայության դիմաց առևտրի և սպասարկման կետին (ԱՍԿ) ֆիզիկական անձ հանդիսացող  հաճախորդի կողմից վճարում։ Այս գործառնության բոլոր տարատեսակները նախատեսված են միայն ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների կողմից ապրանքի կամ ծառայության դիմաց իրավաբանական անձ հանդիսացող ԱՍԿ-ին վճարման համար՝ կիրառելով QR կոդեր և NFC ցուցիչներ։

 

Հետագա ծառայությունների ներմուծումը և գործարկումը կիրականացվեն համակարգի զարգացմանը և օգտատերերի քանակի աճին զուգահեռ՝ համագործակցելով շահագրգիռ կառույցների և օղակների հետ։ Ծառայությունների ցանկը կարող է լրացվել պետության հետ առնչվող վճարումներով և հատուցումներով (C2G, G2C, B2G, G2B), բիզնես  վճարներով (B2B, B2C) և այլն։

22 Հնս 2023

Պարեկային ծառայության տուգանքների վճարում

 
Հարգելի օգտատերեր,
 
 
Տեղեկացնում ենք, որ մեր կայքի և հավելվածի միջոցով այսուհետ կարող եք վճարել  նաև Պարեկային ծառայության տուգանքները։
 
*«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
 
Հեռ․՝ 010 59 22 22
10 Հնս 2023

Մայիս ամսվա կոմունալ վճարումներ

Այժմ մեր կայքում տեղադրված են ս․ թ․ մայիս ամսվա կոմունալ վճարումների համար անհրաժեշտ տվյալները:

02 Հնս 2023

‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ‼️   Զգոն եղեք ‼️

 

 Հարգելի՛ օգտատերեր, 

Վերջին շրջանում տարածում են գտել կեղծ, վիրուսային հղումներ պարունակող հաղորդագրությունների, անգամ  հեռախոսազանգերի միջոցով բանկային և անձնական տվյալների կորզման փորձեր։

 

‼️ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ,

Անհայտ և կասկածելի ծագում ունեցող կայքերում չլրացնել կամ երրորդ անձնանց չտրամադրել քարտային և անձնական տվյալներ։ 

Քարտի համար, վավերականության ժամկետ, CVV և PIN կոդ ,  անձնագրի, ID քարտի, ՀԾՀ և այլ տվյալների հայտնվելը երրորդ անձանց ձեռքում կարող է 

ֆինասնական զեղծարարության հիմք հանդիսանալ։

ARCA-Ն ԵՎ ԱՅԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ ԵՐԲԵՔ ՉԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՔԱՐՏԱՊԱՆԻՑ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՔԱՐՏԱՅԻՆ ԿԱՄ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ, ՈՐՈՆՑՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ԿԱՏԱՐԵԼ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ: 

‼️  Կասկածների դեպքում անմիջապես Ձեզ հասանելի եղանակով դիմեք Ձեր բանկ  կամ բանկային հավելվածով բլոկավորեք հնարավոր զեղծարարության ենթարկված քարտը։

 

11 Մայ 2023

Ապրիլ ամսվա կոմունալ վճարումներ

Այժմ մեր կայքում տեղադրված են ապրիլ ամսվա կոմունալ վճարումների համար անհրաժեշտ տվյալները:

11 Ապր 2023

Մարտ ամսվա կոմունալ վճարումներ

Այժմ մեր կայքում տեղադրված են մարտ ամսվա կոմունալ վճարումների համար անհրաժեշտ տվյալները:

10 Մար 2023

Փետրվար ամսվա կոմունալ վճարումներ

Այժմ մեր կայքում տեղադրված են փետրվար ամսվա կոմունալ վճարումների համար անհրաժեշտ տվյալները: