Հայտարարություններ

16 Փտր 2023

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՜Ն

Զգոն եղե՜ք

 

Հարգելի օգտատերեր, 

 

Կրկին հիշեցնում ենք, որ վերջին շրջանում տարբեր սոցիալական ցանցերում գրանցված օգտատերերը ստանում են կեղծ և/կամ վիրուսային հղումներ պարունակող հաղորդագրություններ՝ ֆինանսական և ոչ ֆինանսական կառույցների անունից:

 

Հնարավոր են դեպքեր, երբ այդ հղումներով առաջարկվում է լրացնել քարտային (քարտի համար, վավերականություն, CVV կոդ, PIN կոդ) կամ անձնական ( անձնագրի, ID քարտի, ՀԾՀ և այլն ) տվյալներ, լինում են գումար ստանալու կամ աշխատելու գրավիչ առաջարկներ, զանազան ապրանքների վաճառքի գրավիչ առաջարկներ, այլ:

 

Հորդորում ենք նմանատիպ հղումներ ստանալիս լինել չափազանց զգոն, հավաստիանալ էջի իսկության մեջ: Անհայտ հղման գործարկումը կարող է պատճառ դառնալ հեռախոսի, համակարգչի և նրանում առկա հավելվածների վարկաբեկման։

 

Ո՛չ մի դեպքում անհայտ և կասկածելի ծագում ունեցող կայքերում կամ երրորդ անձանց  մի տրամադրեք քարտային  և անձնական տվյալներ։

 

ARCA-Ն ԵՐԲԵՔ ՉԻ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՔԱՐՏԱՊԱՆԻՑ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ, ՈՐՈՆՑՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ԿԱՏԱՐԵԼ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ: 

 

Կասկածների դեպքում անմիջապես դիմեք Ձեր բանկ կամ ԱրՔա, Ձեզ հասանելի եղանակով (օրինակ բանկային հավելված) բլոկավորեք հնարավոր զեղծարարության ենթարկված քարտը։

 

Միևնույն ժամանակ նշենք, որ մեր հավելվածում և կայքում կրկնակի նույնականացման կիրառումը կապահովագրի նման դեպքերից։ Այսօր այդ եղանակի ընտրությունը թողնված է օգտատիրոջ հայացողությանը, քանի որ փոքր ինչ երկարացնում է մուտքի գործողությունը, սակայն անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով այն կդառնա պարտադիր։ 

 

Նշենք, որ Ընկերությունում պահպանվող քարտապանի տվյալների արտահոսք տեղի չի ունեցել:

 

Պնդումները, իբրև ArCa-ն ենթարկվել է կիբեռհարձակման, և եղել է տվյալների արտահոսք, իրականությանը չեն համապատասխանում։

 

Տուժած քարտապանները ֆինանսական զեղծարարության զոհ են։

16 Փտր 2023

Ուշադրությու՜ն

Հարգելի օգտատերեր,

 

Տեղեկացնում ենք, Safari դիտարկիչում եղել է անհայտ խոցելիություն, որի հետևանքով զեղծարարներին հաջողվել է հավաքագրել Safari դիտարկիչում մուտքագրած տարբեր գաղտնաբառեր և անձնական տվյալներ: Նշված խնդիրը ազդել է նաև ArCa հավելվածի/կայքի այն օգտատերերի վրա, ովքեր չեն օգտագործել երկփուլային նույնականացում (2FA) կայք մուտք գործելիս: Ելնելով վերոգրյալից այս պահին ArCa հավելվածում/կայքում անհասանելի է նաև քարտից քարտ փոխանցման ծառայությունը:

 

13/02/2023-ին Apple-ի կողմից թողարկվել են iOS 16.3.1, iPadOS 16.3.1, macOS Ventura 13.2.1 թարմացումները, որոնց միջոցով լուծվել է վերոնշյալ խնդիրը և որոնց նկարագրությունում նշված է, որ եղել է նմանատիպ խնդիր։

 

Խնդրին կարող եք ծանոթանալ կից ներկայացված հղումներով․

 

https://support.apple.com/en-us/HT213635

https://www.howtogeek.com/872604/safari-is-under-attack-update-your-iphone-and-mac-now

 

Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար հորդորում ենք օգտատերերի համար իրենց օգտահաշիվներ մուտք գործելու համար ակտիվացնել երկփուլային նույնականացում (2FA):

Ակտիվացման հնարավորությունը հասանելի է մեր կայքի միայն web տարբերակով (ոչ հավելվածով)` Ձեր գրանցանոթի Անձնական կարգավորումներ > Երկակի նույնականացում բաժնում։ SMS-ով նույնականացման դեպքում հեռախոսահամարը խնդրում ենք մուտքագրել 374XXXXXX ձևաչափով (առանց + կամ 00-ների)։

 
09 Փտր 2023

Հունվար ամսվա կոմունալ վճարումներ

Այժմ մեր կայքում տեղադրված են հունվար ամսվա կոմունալ վճարումների համար անհրաժեշտ տվյալները:

30 Հնվ 2023

Ուշադրությու՜ն

Հարգելի քարտապաններ,

 

Կրկին հիշեցնում ենք, որ վերջին շրջանում հաճախակիացել են տարբեր սոցիալական ցանցերով խաբեություն պարունակող կեղծ էջերը, որոնք պարունակում են ArCa անվանումը: Այդ հղումներով առաջարկվում է լրացնել քարտային (քարտի համար, վավերականություն, CVV կոդ, PIN կոդ) տվյալներ՝ տարբեր պատճառաբանություններով, օրինակ՝ գումարի ստացում: Մանրամասներն՝ այս հղումով։

16 Հնվ 2023

Գույքահարկի (ավտոմեքենայի ու անշարժ գույքի) և աղբահանության վճարման նոր հնարավորություններ

Հարգելի քարտապաններ,

 

Տեղեկացնում ենք, որ մեր կայքում և հավելվածում այսուհետ հասանելի են գույքահարկի (ավտոմեքենայի ու անշարժ գույքի) և աղբահանության վճարման հնարավորությունները։

 

*«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Հեռ․՝ 010 59 22 22

12 Հնվ 2023

Դեկտեմբեր ամսվա կոմունալ վճարումներ

Այժմ մեր կայքում տեղադրված են 2022 թ․ դեկտեմբեր ամսվա կոմունալ վճարումների համար անհրաժեշտ տվյալները:

09 Դեկ 2022

Նոյեմբեր ամսվա կոմունալ վճարումներ

Այժմ մեր կայքում տեղադրված են նոյեմբեր ամսվա կոմունալ վճարումների համար անհրաժեշտ տվյալները:

09 Նմբ 2022

Հոկտեմբեր ամսվա կոմունալ վճարումներ

Այժմ մեր կայքում տեղադրված են հոկտեմբեր ամսվա կոմունալ վճարումների համար անհրաժեշտ տվյալները:

11 Հոկ 2022

Սեպտեմբեր ամսվա կոմունալ վճարումներ

Այժմ մեր կայքում տեղադրված են սեպտեմբեր ամսվա կոմունալ վճարումների համար անհրաժեշտ տվյալները:

14 Սեպ 2022

Ուշադրությու՜ն

Հարգելի քարտապաններ

 

Վերջին շրջանում հաճախակի են դարձել տարբեր սոցիալական ցանցերով ուղարկվող խաբեություն պարունակող կեղծ հղումները, որոնց մեջ պարունակվում է «arca» անվանումը, օրինակ՝ https://arca.fasters-delivery.online/։ Այդ հղումներով առաջարկվում է լրացնել բանկային (քարտի համար, վավերականություն, CVV կոդ) և անձնական (անձնագիր, ID քարտ, սոց. քարտ) տվյալներ՝ տարբեր պատճառաբանություններով, օրինակ՝ գումար ստանալու նպատակով։  

 

Հորդորում ենք նմանատիպ հղումներ ստանալիս լինել զգոն՝

 

- Հավաստիանալ կայքի իսկության մեջ` ստուգելով կայքէջի հասցեն 

- Ոչ մի դեպքում անհայտ և անհասկանալի ծագում ունեցող կայքերում և, առհասարակ, երրորդ անձանց ՉՏՐԱՄԱԴՐԵԼ քարտային տվյալները և SMS հաղորդագրության միջոցով ստացված մեկանգամյա օգտագործման կոդը։ 

 

Վճարում իրականացնելիս ԱրՔա-ն երբևէ ՉԻ ՊԱՀԱՆՋՈՒՄ անձնագրի, ID քարտի կամ սոց․ քարտի տվյալներ։

 

Վճարման կայքի իսկության հետ կապված հարցերի դեպքում ցանկալի է զանգահարել քարտը թողարկող բանկ կամ ԱրՔա (010 59 22 22), և ՉՕԳՏՎԵԼ կասկածելի հղումներում առկա օնլայն հաղորդակցության միջոցներից։  Մանրամասներն՝ այս հղումով։