Արդշինբանկն առաջինը թողարկեց «АrCa – Мир » վճարային քարտերը
04 Սեպ 2017
Արմինֆո. Արդշինբանկն առաջինը թողարկեց «АrCa – Мир» չիպային վճարային քարտերը, որոնք սպասարկվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության ողջ տարածքում: Այս մասին ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայույթունից:
Ինչպես նշվում է նախագիծն իրականացնողների կողմից, այս համատեղ քարտերի թողարկման և սպասարկման հիմնական նպատակը երկու երկրների քաղաքացիներին բարձրորակ ծառայությունների մատուցումն է, անկանխիկ վճարումների զարգացումը և ազգային վճարային համակարգերի քարտային գործարքների սպասարկման աշխարհագրության ընդլայնումը:
«Արդշինբանկն այսօր պաշտոնապես մեկնարկում է «АrCa – Мир» վճարային քարտերի տրամադրման և սպասարկման գործընթացը: Լինելով Հայաստանի առաջատար բանկերից մեկը՝ մենք առաջինն ենք մեկնարկում այս քարտերի թողարկումը: Հարկ եմ համարում հիշեցնել, որ դեռևս սույն թվականի հուլիս ամսից սկսած Արշինբանկի բոլոր բանկոմատները լիովին սպասարկում են «Мир» վճարային քարտերը», - նշեց Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:
«АrCa – Мир» քարտերի սակագների, ինչպես նաև տրամադրման պայմանների մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ հետևյալ հղմամբ՝ https://goo.gl/hRGdwe, զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին կամ օգտվելով կայքի «Հետզանգի պատվեր» ծառայությունից:
Նշենք, որ 2017 թվականի հուլիսի 7-ին ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի որոշմամբ «ՄԻՐ» քարտային վճարային համակարգն ընդգրկվել է վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում, միաժամանակ «Արմենիան Քարդ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպությանը տրամադրելով «ՄԻՐ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն: Միջհամակարգային համագործակցության նախագիծը ենթադրում է ազգային վճարային քարտերի փոխադարձ ընդունում երկու երկրների ենթակառուցվածքներում`«ԱրՔա» քարտերը Ռուսաստանում, իսկ «Միր» քարտերը – Հայաստանում: Նախագիծը եբնթադրում է նաև քոբրենդինգային քարտերի թողարկում: Նման քարտերի թողարկման տեխնիկական հնարավորությունն ունեն ԱրՔա ենթակառուցվածքում գործող 16 բանկերը: Միր-ԱրՔա նախագիծն իր բնույթով առաջինն է ԵՏՄ տարածքում, ինչը ցույց է տալիս երկու երկրների համագորկացության բարձր մակարդակի մասին, որն ուղղված է երկու երկրների քաղաքացօիների բարձրակարգ սպասարկմանը, անկանխիկ վճարումների ծավալների ավելացմանը և ազգային վճարային քարտերով պլաստիկ գործառնությունների աշխարհագրության ընդլայնմանը:
Հիշեցնենք, որ «Միր» քարտերի ստեղծման անհրաժեշտությունն առաջացավ 2014 թվականի ամռանը, երբ Visa և MasterCard համակարգերը ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքով դադարեցրին սպասարկել ռուսական մի շարք բանկերի քարտերը: 2016-ի հունիսի 3-ին մտադրությունների մասին համաձայնագիր ստորագրվեց «Արմենիան քարդ» և ՊՔԱՀ միջև, որով նմախատեսվում է վճարային նքարտերի փոխադարձ սպասարկում: Ըստ Արմենիան Քարդի տվյալների, համակարգի անդամներն են Հայստանի 16 բանկերը, բացառույամբ Մելլաթ Բանկի:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, ակտիվ քարտերի թվով Արդշինբանկը գտնվում է առաջատար եռյակում`մոտ 169 հազար քարտ, իսկ պլաստիկ գործարքների ծավալով`առաջատար հնգյակում`103 մլրդ դրամ 2016-ին, ընդ որում, միայն բանկոմատներով գործարքների ծավալով գտնվում է առաջատար եռհակում`ավելի քան 99 մլրդ դրամ 2016-ին, իսկ բանկոմատների քանակով`առաջատարն է - 178 բանկոմատ: Արդշինբանկը Հայաստանի երկրորդ խոշորագույն բանկն է, ունի 64 խոշոր մասնաճյուղ: Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր հաստատությունն է, որն ունի երկու միջազգային վարկանիշային գործակալությունների (Moody's- ն և Fitch- ը) վարկանիշ, որոնք հավասար են Հայաստանի երկրի վարկանիշիին: