2019թ․ հուլիսի 12-ից դադարեց ArCa համակարգի հին կայքի գործունեությունը
12 Հլս 2019
2019թ․ հուլիսի 12-ից դադարեց ArCa համակարգի հին կայքի գործունեությունը։
Նոր կայքում գործարքներ իրականացնելու համար անհրաժեշտ է գրանցվել և կցել քարտ։
Հիշեցնում ենք, որ նոր կայքում քարտ կցելու համար անհրաժեշտ է, որ այն ներառված լինի 3DSecure ինտերնետային անվտանգ գործարքների համակարգում:
Եթե համոզված չեք, որ Ձեր քարտը ներառված է 3DSecure համակարգում, խնդրում ենք դիմել քարտը թողարկող բանկ:
Եթե նոր կայքում գրանցվելիս օգտագործեք Ձեր վիրտուալ քարտին կցված էլ. փոստի հասցեն և կցեք այդ նույն քարտը՝ հին համակարգում խմբերի առկայության դեպքում վերջիններս կտեղափոխվեն նոր համակարգ:
Նոր կայքում կամ հավելվածում գրանցվելու ընթացքում ծագած ցանկացած հարցերի դեպքում խնդրում ենք կապվել մեր շուրջօրյա հեռասպասարկման կենտրոնի +37410592222 հեռախոսահամարով կամ գրել մեր info@arca.am էլ․ փոստին :