Вакансии

  • Տեղեկատվական անվտանգության մասնագետ
  • Համակարգերի վերլուծության և ինտեգրման մասնագետ
  • Անվտանգության բանալիների կառավարման մասնագետ
  • Աջակցման և միջադեպերի վերլուծության կենտրոնի մասնագետ
  • Հաշվետվական տվյալների համակարգման բաժնի ղեկավար

Տեղեկատվական անվտանգության մասնագետ

«Արմենիան Քարդ»  ընկերությունը փնտրում է փորձառու և պատասխանատու աշխատակից՝ Տեղեկատվական անվտանգության բաժնում աշխատելու համար։

 Աշխատանքային պարտականություններ

  • Ընկերության գործող անվտանգության համակարգերի սպասարկում
  • ՏԱ պատահարների/խնդիրների բացահայտում/վերլուծում, կանխարգելում և լուծումների տրամադրում
  • Տեղեկատվական համակարգերի անվտանգության առանձնահատկությունների հետ կապված ռիսկերի կառավարում
  • Անվտանգության միջադեպերի հաշվետվությունների ստեղծում
  • Անվտանգության գործիքների ներդրում/կառավարում
  • Հակավիրուսային պաշտպանության սերվերի կառավարում, հաճախորդների կարգավիճակի մոնիթորինգ, վիրուսների հեռացում, պաշտպանություն
  • Մասնագիտացված ծրագրաշարի միջոցով խոցելիության որոնում և դրանց վերացում
  • Օպերացիոն համակարգերի, ծրագրային ապահովման և ցանցային սարքավորումների թարմացումների թողարկման մոնիթորինգ
  • Համակարգային լոգերի պարբերական վերլուծություն

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն
  • Ցանկալի է 5 և ավելի տարվա փորձ ՏԱ/ՏՏ ոլորտներում
  • Ցանկալի է CISSP կամ նմանատիպ  արտոնագրի առկայություն 
  • NGFW, WAF և Switch-ի կառավարման փորձ
  • SIEM-ի ներդրման/կառավարման փորձ
  • PAM-ի ներդրման/կառավարման փորձ
  • Windows և Linux օպերացիոն համակարգերի ադմինիստրավորման խորը գիտելիքներ
  • Ցանցային համակարգերի կառավարման խորը գիտելիքներ
  • Active Directory կառավարման փորձ. խմբային քաղաքականության (GPO) կարգավորում, օգտատերերի իրավունքների կառավարում
  • Հակավիրուսային համակարգերի տեղադրման փորձ
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ
  • Ինքնուրույն և խմբում աշխատելու ունակություններ
  • Միջազգային անվտանգության համակարգերի պահանջների/ստանդարտների իմացություն
  • Հայերեն, անգլերեն, ռուսերեն–մասնագիտական նամակագրություն վարելու, գրականությունից օգտվելու, միջազգային կազմակերպությունների մասնագետների հետ հաղորդակցման նպատակով
  • Մասնագիտացված համակարգչային ծրագրերի հետ աշխատելու հմտություն
  • Խնդիրներ/պատահարներ վերլուծելու և վերացնելու ունակություն
  • Պարտաճանաչություն
  • Օրինապահություն, կարգապահություն և հուսալիություն
  • Աշխատանքի նկատմամբ բարձր պատասխանատվության զգացում
  • Մասնագիտական և կրթական որակի բարձրացմանն ուղղվածություն
  • Ճկուն մտածելակերպ
  • Հաղորդակցման հմտություն

Պահանջվող թեկնածուի մակարդակը
 
Չսահմանված
 
 
Մասնագիտական Հմտություններ
 
Linux OS
SIEM
Windows OS
 
 
Անձնական հմտություններ
 
Պարտաճանաչություն
Կարգապահություն
Հաղոորդակցման հմտություններ
Ճկուն մտածելակերպ
Պատասխանատվության բարձր զգացում

 
Լրացուցիչ տեղեկություն

  • Բժշկական ապահովագրություն
  • Կարիերայի աճի և զարգացման հնարավորություն
  • Արտոնությունների փաթեթ

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել hr@arca.am էլ․ հասցեին, առարկա դաշտում նշելով այն հաստիքի անվանումը, որի համար դիմում են:


Համակարգերի վերլուծության և ինտեգրման մասնագետ

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն փնտրում է Համակարգերի վերլուծության և ինտեգրման մասնագետ։ Հաստիքը ենթադրում է տեխնիկական փաստաթղթերի ստեղծում, API մեթոդների կիրառում, ստեղծվող պրոդուկտի հետ առնչվող համակարգերի ադմինիստրավորում և աջակցություն, Ընկերության low-code ծրագրի (հիմնված BPMN 2.0 տարբերակի վրա) ինտեգրում ֆինանսական կազմակերպությունների համակարգերին։

 Աշխատանքային պարտականություններ

  • Վերլուծել գործող համակարգերը, այդ թվում՝ ծրագրային ապահովումները, տվյալների բազաները և ենթակառուցվածքային տարրերը՝ հասկանալու համար դրանց ֆունկցիոնալությունը, ճարտարապետությունը և տվյալների հոսքագիծը
  • Վերլուծել հաճախորդների պահանջները և առաջարկել Ընկերության ներքին կարգավորումների, փաստաթղթերի և ռեսուրսների վրա հիմնված լավագույն լուծումներ
  • Նախագծել և մշակել բիզնես գործընթացներ՝ օգտագործելով Ընկերության low-code ծրագիրը
  • Համագործակցել տարբեր տեխնիկական թիմերի հետ, օժանդակել հետագա նախագծվող պրոդուկտի ներդրման գործընթացին
  • Ձևավորել և կիրառել API մեթոդներ տվյալների փոխանակման համար, ստեղծել և կիրառել JSON և XML ֆորմատներ
  • Համակարգի համար մշակել և կիրառել տեխնիկական փաստաթղթեր, API նկարագրություն, ներդրման գործընթացներ
  • Ընկերության ներսում սերտորեն համագործակցել այլ թիմերի հետ, ստեղծել  տեխնիկական հանձնարարականներ և հետևել դրանց կատարմանը
  • Մշակել և իրականացնել թեստային նախագծեր և սցենարներ՝ հավաստիանալու ներդրված համակարգի ֆունկցիոնալության և հաջող գործարկման մեջ
  • Բացահայտել բարելավման և օպտիմիզացման հնարավորությունները՝  ծրագրի կատարողականը և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով

Պահանջվող հմտություններ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն
  • Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ ՏՏ ճարտարապետության, համակարգերի վերլուծության, բիզնես վերլուծության կամ հարակից ոլորտներում
  • API մեթոդների իմացություն (Rest/Soap)
  • Տեխնիկական փաստաթղթերի, այդ թվում՝ բիզնես հոսքագրերի և սխեմաների ստեղծման փորձ (BPMN, UML)
  • Միջֆունկցիոնալ ինտեգրման փորձ
  • Տվյալների փոխանակման ձևաչաձերի՝ մասնավորապես JSON, XML ֆորմատների լավ իմացություն
  • SQL-ի կիրառմամբ տվյալների բազայի հետ աշխատելու փորձ
  • Միջանձնային և հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Միաժամանակ տարբեր հանձնարարականներ և նախագծեր իրականացնելու ունակություն
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
  • SQL հարցումներ գրելու և կիրառելու իմացություն
  • Low-code զարգացման հարթակների կիրառման փորձը կդիտվի որպես առավելություն


Lրացուցիչ տեղեկություն

  • Բժշկական ապահովագրություն
  • Կարիերայի աճի և զարգացման հնարավորություն
  • Արտոնությունների փաթեթ

 

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել hr@arca.am էլ․ հասցեին, առարկա դաշտում նշելով այն հաստիքի անվանումը, որի համար դիմում են։


Անվտանգության բանալիների կառավարման մասնագետ

«Արմենիան Քարդ» ընկերությունը փնտրում է փորձառու և պատասխանատու աշխատակից՝ Անվտանգության բանալիների կառավարման  բաժնում աշխատելու համար:

Աշխատանքային պարտականություններ

  • Անվտանգության բանալիների ու սերտիֆիկատների պատրաստում և կառավարում
  • Անվտանգության բանալիների և սերտիֆիկատների հետ կապված նոր տեխնոլոգիաների ուսումնասիրում
  • Անվտանգության բանալիներին ու սերտիֆիկատներին առնչվող աշխատանքների իրականացման հետ կապված համագործակցություն միջազգային վճարային կազմակերպությունների, ԱրՔա Համակարգի անդամ բանկերի և  Ընկերության այլ աշխատակիցների հետ
  • Կազմակերպության զարգացմանը ուղղված այլ աշխատանքներ
Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն
  • Խորացված գիտելիքներ կրիպտոգրաֆիայի ոլորտում
  • Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
  • Linux OS, Openssl, MS Office (Word Excell), Network
  • Ռազմավարական մտածողություն
  • Վերլուծական և խնդիրների լուծման հմտություններ
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Բանկային և վճարահաշվարկային ոլորտում աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն
Պահանջվող թեկնածուի մակարդակը
 
Միջին մակարդակ
 
Մասնագիտական Հմտություններ
 
Linux OS
 
Լրացուցիչ տեղեկություն

  • Բժշկական ապահովագրություն
  • Կարիերայի աճի և զարգացման հնարավորություն
  • Արտոնությունների փաթեթ

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել hr@arca.am էլ․ հասցեին, առարկա դաշտում նշելով այն հաստիքի անվանումը, որի համար դիմում են։

Աջակցման և միջադեպերի վերլուծության կենտրոնի մասնագետ

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն փնտրում է Աջակցման և միջադեպերի վերլուծության կենտրոնի մասնագետ։ Հաստիքը ենթադրում է համակարգի մշտադիտարկում, պատահարների արձանագրում, կառավարում և հաշվետվության կազմում, շահագրգիռ կողմերին իրազեկում, անհրաժեշտության դեպքում առաջին մակարդակի աջակցության տրամադրում, ինչպես նաև համագործակցություն ներքին և արտաքին թիմերի հետ՝ ծառայությունների խափանումները լուծելու և ծառայության որակը բարելավելու համար:

      Աշխատանքային պարտականություններ

  • Համակարգի աշխատանքի մշտադիտարկում,
  • Հայտնաբերված պատահարների մշտադիտարկում, վերլուծություն, հաշվետվությունների կազմում
  • Խնդիրների դեպքում առաջին մակարդակի աջակցության տրամադրում
  • Ընկերության բիզնես գործընթացների մշտադիտարկում, անհրաժեշտության դեպքում ուղղորդում, թեստավորում, առկա գործընթացների օպտիմալացում, 
  • Ընկերության և գործընկեր կազմակերպությունների աշխատակիցներին խորհրդատվության տրամադրում

Պահանջվող հմտություններ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների բավարար իմացություն
  • SmartVista ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Միջազգային վճարային համակարգերի (VISA, MC ...) պահանջների վերաբերյալ գիտելիքները կդիտվեն որպես առավելություն։

Անձնական հմտություններ

  • Վերլուծական մտածելակերպ
  • Թիմային աշխատող
  • Որոշումներ ընդունելու կարողություն
  • Պարտաճանաչություն
  • Սթրեսակայունթյուն
Լրացուցիչ տեղեկություն

  • Բժշկական ապահովագրություն
  • Կարիերայի աճի և զարգացման հնարավորություն
  • Արտոնությունների փաթեթ

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել hr@arca.am էլ․ հասցեին, առարկա դաշտում նշելով այն հաստիքի անվանումը, որի համար դիմում են։

Հաշվետվական տվյալների համակարգման բաժնի ղեկավար

«Արմենիան Քարդ»  ընկերությունը փնտրում է փորձառու և պատասխանատու աշխատակից՝ Հաշվետվական տվյալների համակարգման բաժնի ղեկավարի հաստիքը զբաղեցնելու համար։

Աշխատանքային պարտականություններ

  • Իրականացնել ծրագրային համակարգերի, միգրացիայի օպտիմալ համակարգի նախագծում, իրականացում և փոփոխում
  • Իրականացնել տվյալների պահոցի (WH) նախագծում, իրագործում և փոփոխում, ինչպես նաև ստեղծել տվյալների պահոցի (WH) արխիվներ
  • Տվյալների պահոցի (WH) հիման վրա ստեղծել և սպասարկել տվյալների մատրիցա (CUBE)
  • Ստեղծել միանգամյա կամ պարբերական ձևավորվող հաշվետվություններ (SSRS,PL/SQL)։
  • Հետևել բաժնի կողմից վերահսկվող (SSRS) հաշվետվությունների ձևավորմանը, անհրաժեշտության դեպքում միջամտել՝ խափանումներից խուսափելու համար
  • Ապահովել տեղափոխվող տվյալների ճշտությունը, չափողականությունը և ապահովել վերը նշված համակարգերի անխափան աշխատանքը
  • Ձեռնամուխ լինել Տվյալների Պահոցի(WH) ընդլայմանը՝ հաշվետվությունները տվյալների պահոցից(WH) ձևավորելու հնարավորությամբ։
  • Մշակել և իրականացնել հաշվետվությունների համակարգերի զարգացման ռազմավարություններ

Պահանջվող հմտություններ

  • Բարձրագույն կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների, մաթեմատիկայի կամ համանման ոլորտումներում
  • Առնվազն 5 տարի աշխատանքային փորձ հաշվետվությունների համակարգերի մշակման ոլորտում
  • Առնվազն 3 տարվա ղեկավարման փորձ
  • Խորացված PL/SQL և Transact-SQL գիտելիքներ
  • Աշխատանքային փորձ Տվյալների Պահուստավորման համակարգի (DWH)-ի հետ՝ նախագծում, մշակում, օպտիմալացում և սպասարկում
  • Աշխատանք ETL (Extract, Transform, Load) գործիքների հետ, ինչպիսիք են Informatica, Microsoft SSIS կամ համանման այլ գործիքներ
  • Տվյալների ինտեգրման սկզբունքների և մեթոդների տիրապետում
  • Տվյալների բազաների աշխատանքային գիտելիքներ, ինչպիսիք են Oracle, SQL Server, PostgreSQL
  • Հիմնական BI (Business Intelligence) գործիքների գիտելիքներ, ինչպիսիք են` Tableau, Power BI
  • Մեծ ծավալների տվյալների վերլուծման և դրանց հիման վրա որակյալ հաշվետվություններ տրամադրելու կարողություն
  • Մասնագետների թիմի կառավարման փորձ, ներառյալ առաջադրանքների սահմանում, կատարման վերահսկում, աշխատակիցների մոտիվացիա և զարգացում
  • Բաժնի աշխատանքի պլանավորման և համակարգման հմտություններ
  • Խնդիրների լուծելու և որոշումներ ընդունելու հմտություններ
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ

 Լրացուցիչ տեղեկություն

  • Բժշկական ապահովագրություն
  • Կարիերայի աճի և զարգացման հնարավորություն
  • Արտոնությունների փաթեթ

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել hr@arca.am էլ․ հասցեին, առարկա դաշտում նշելով այն հաստիքի անվանումը, որի համար դիմում են։