Вакансии

  • Վճարային համակարգերի և քլիրինգի մասնագետ

Վճարային համակարգերի և քլիրինգի մասնագետ

«Արմենիան Քարդ» ՓԲ Ընկերությունը փնտրում է փորձառու և պատասխանատու աշխատակցի Գործառնական բաժնում աշխատելու համար։

 

Աշխատանքային պարտականություններ

 

  • Հաշվարկային փուլի ամփոփում
  • Տեղական և միջազգային քլիրինգների աշխատանքների իրականացում
  • Ներքին օգտագործման ծրագրային համակարգերի կարգաբերում
  • Հաշվետվությունների վերլուծություն
  • ԱրՔա համակարգի անդամ բանկերի հետ համագործակցություն
  • Պաշտոնական հայտարարությունների պատրաստում և տեղադրում
  • Միջազգային համակարգերի հետ աշխատանք

 

Անհրաժեշտ հմտություններ

 

  • Բարձրագույն տեխնիկական և/կամ տնտեսագիտական կրթություն
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում՝ քարտային ոլորտում
  • MS Excel լավ իմացություն (Pivot table, macros)
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն

Գործարար որակներ և անձնային հատկանիշներ

  • Հաղորդակցության և համագործակցության գերազանց հմտություններ
  • Վերլուծական մտածելակերպ
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն
  • Խնդիրներ լուծելու ունակություն
  • Գրագետ աշխատանքային նամակագրության վարման հմտություն
  • Սովորելու ցանկություն
  • Թիմակիցներին օգնելու պատրաստակամություն
  • Ժամանակն առաջադրանքների մեջ ճիշտ բաշխելու և առաջնահերթություններ սահմանելու կարողություն

 

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Չսահմանված

Լրացուցիչ տեղեկություն

  • Բժշկական ապահովագրություն
  • Կարիերայի աճի և զարգացման հնարավորություն
  • Արտոնությունների փաթեթ

Հետաքրքրված բոլոր թեկնածուներին խնդրում ենք իրենց կենսագրություններն ուղարկել՝ hr@arca.am էլ․ փոստին, վերնագրում նշելով հաստիքի անվանումը: