Armenian Card-ն ու UnionPay International-ը ստորագրել են համագործակցության հուշագիր

05 ноя 2024

                                                                                                                                                       

 Armenian Card-ն ու UnionPay International-ը   ստորագրել են համագործակցության հուշագիր։  

 Armenian Card-ը և չինական UnionPay International-ը   Շանհայում ստորագրել են համագործակցության   հուշագիր՝ բազմակողմանի համագործակցության   մասին։ UnionPay International-ի հետ Շանհայում   կայացած  հանդիպման ընթացքում Armenian Card-ի   Վարչության նախագահ, գործադիր տնօրեն   Վարդան Խաչատրյանը նշեց. «Այս   համագործակցությունը շատ կարևոր քայլ է։ Այն ստեղծում է մեծ հեռանկարային հնարավորություններ ՀՀ վճարահաշվարկային շուկայի զարգացման համար»։ Հատկանշական է, որ այս պահին արդեն հայաստանյան վաճառակետերի POS-տերմինալների մոտ կեսը և բանկոմատների զգալի մասն արդեն սպասարկում են UnionPay քարտեր։